կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-23 11:24
Իրավական

Քրեական գործ` դարձյալ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ

Քրեական գործ` դարձյալ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ
Ըստ նախապատրաստված նյութերի` ՀՀ Սյունիքի մարզի Տանձավեր համայնքի ղեկավար Արսեն Հ.-ն 2014թ. մայիսին և հունիսին հեռախոսով տեղեկացրել է ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներին` գյուղի բնակիչ Տիգրան Թ.-ի տնից նույն ժամանակահատվածում կատարված գողության դեպքերի մասին: Այս մասին հայտնում են ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից: Սակայն ոստիկանության ծառայողները հանցագործությունների մասին ստացված հաղորդումը չեն ընդունել, չեն գրանցել և բացահայտման ուղղությամբ չեն իրականացրել իրենց պարտականությունները: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: