Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ 2021թ.-ից շքեղ առանձնատների գույքահարկը 8 անգամ կբարձրանա: Կադաստրի պետական կոմիտեի նախագահի ԺՊ Արամ Կարախանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ զրույցում տեղեկացրել է նաեւ, որ քաղաքացիների համար, որոնք, օրինակ, 1-2 սենյականոց բնակարաններում են ապրում, ավելացումն աննշան կլինի:
«ԱԺ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է ոչ թե գույքահարկի մասին իրավական ակտ, այլ կադաստրային արժեքը շուկայականին մոտարկելու մասին օրենքը»,- ասել է Կանախանյանը` պարզաբանելով, որ կադաստրային արժեքի հիման վրա է հաշվարկվելու եւ Հարկային օրենսգրքով սահմանվելու գույքահարկի դրույքաչափը:
«Ժողովուրդ» օրաթերթի դիտարկմանը, որ կարծիք կա, թե գույքահարկը բարձրացնելով` գործադիրը մտադիր է պետբյուջե փող բերել, Կարախանյանն արձագանքել է, թե եկամտային հարկը համահավասարեցումից հետո նվազեց եւ
«էապես ավելի պետք է բարձրանա շուկայական ավելի բարձր արժեք ունեցող առանձնատների, նորակառույց գույքի հարկը, եւ դրանով փակվի այդ բացը, այսինքն` եկամտային հարկի պակաս գումարը կոմպենսացվի արդեն բարձրարժեք գույքի գույքահարկի հաշվին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։