կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-25 21:56
Քաղաքական

Սերժ Սարգսյանն իշխանությունը չի փոխանցել Փաշինյանին. Մամիջանյանը պատասխանել է Չալաբյանին

Սերժ Սարգսյանն իշխանությունը չի փոխանցել Փաշինյանին. Մամիջանյանը պատասխանել է Չալաբյանին

Պոպուլիստների կողմից կառավարվող երկրում դիրքավորման հեշտ տարբերակ է թվում ՀՀԿ-ին թիրախավորելը`ըստ Yerkir.am-ի` այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանի գրառմանը Սերժ Սարգսյանի մասին:

ՙՙԱյն, որ Սերժ Սարգսյանի ելույթը իշխանական ֆեյք և իրական «ցլերի» համար կարմիր շորի ազդեցություն կունենա` կանխատեսել էինք: Բովանդակային քննարկում այդպես էլ չծավալվեց, թեպետ ելույթի նպատակներից մեկը դատարկ ներքաղաքական դիսկուրսը content-ով լցնելն էր:

Այդքան էլ չհասկացա նորաստեղծ կուսակցություններից մեկի իմ կողմից հարգելի ներկայացուցչի այսօրվա անդրադարձը, սակայն դրա որոշ կետերին կանդրադառնամ.

1. Սերժ Սարգսյանը իշխանությունը չի փոխանցել Նիկոլ Փաշինյանին` նա իշխանությունը ի պաշտոնե է փոխանցել առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանին

2. Նորահայտ քաղաքական ուժին հարիր չի «արժեզրկված» անվանել մյուս կուսակցությունները, քանի որ նույնիսկ էյֆորիկ ընտրության պայմաններում, որտեղ առատորեն կիրառվել են վարչական ռեսուրսներ, առավելագույն ձայներ գրանցած կուսակցությունները նախկինում գործող ուժեր են` բացառությամբ «Իմ քայլը» դաշինքի:

3. Կուզենայի հիշեցնել նաև, որ քանի որ Նիկոլ Փաշնյանը միջազգային հարթակներում ռեվերանսներ է անում Ադրբեջանին, ապա Արցախյան ազատամարտի կերտողներից մեկի պարտքն է եվրոպական կարևորագույն քաղաքական ամբիոններից մեկից հիշեցնել աշխարհին, որ «...Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և այս խնդիրը չունի ռազմական լուծում:»

Հարգելի գործընկերներ, ես հասկանում եմ, որ պոպուլիստների կողմից կառավարվող երկրում դիրքավորման հեշտ տարբերակ է թվում ՀՀԿ-ին թիրախավորելը, բայց դա ոչ ընդդիմադիր ՕՐԱԿԱՐԳի հարց է, ոչ էլ ԱԶԳԱՅԻՆ շահերից բխող գործողություն:
Մնում է միայն կռահել, թե ի՞նչ իրական դրդապատճառներ կային ելույթից գրեթե մի շաբաթ հետո նման զարմանալի արձագանքի համար՚՚,-գրել է նա:

Ավելի վաղ  Yerkir.amհայտնել էր, որ հանրային գործիչ, «Ազգային Օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել էր` Նիկոլ Փաշինյանին և նրան աջակցող տարաբնույթ ուժերին փաստացի իշխանության է բերել հենց Սերժ Սարգսյանը: