կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-28 17:17
Տնտեսական

Յունիբանկն ամբողջությամբ տեղաբաշխեց երրորդ թողարկման բաժնետոմսերը

Յունիբանկն ամբողջությամբ տեղաբաշխեց երրորդ թողարկման բաժնետոմսերը

2016թ.-ի հուլիսի 27-ին Յունիբանկն ավարտեց երրորդ թողարկման բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը, որը ևս իրականացվեց  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում բաց ստանդարտ աճուրդի ձևով: Առաջարկի արդյունքում բանկը տեղաբաշխեց սովորական դասի մոտ 12.2 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կազմեց 2.8 մլրդ ՀՀ դրամ: Տեղաբաշխված բաժնետոմսերի միջին կշռված գինը կազմեց 230 ՀՀ դրամ: Այդպիսով Յունիբանկը հաջողությամբ տեղաբաշխեց ներկայացված ամբողջ ծավալը, ինչը փաստում է բանկի հանդեպ ներդրողների զգալի հետաքրքրության և վստահության մասին: Ներդրումային գործիքներ առաջարկելով հասարակությանը`  Յունիբանկը ստեղծում է խնայողությունների շահավետ և երկարաժամկետ ներդրման և մի շարք առավելություններից օգտվելու լրացուցիչ հնարավորություն, այդ թվում`  արտահերթ սպասարկում բանկի բաժնետոմսեր ձեռքբերած և բաժնետեր դառձած հաճախորդներին: 

Որպես Յունիբանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես է գալիս «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն:

2016թ.-ի երկրորդ եռամսյակում Յունիբանկը գրանցել է դրական ֆինանսական արդյունքներ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով և շարունակել է շահույթի աճը: Բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 167 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 138 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը գերազանցել է 28,8 մլրդ դրամը` նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 27%-ով, ինչը պայմանավորված է ինչպես կանոնադրական կապիտալի 5,2 մլրդ դրամ աճով, այնպես էլ` շահույթի ձևավորմամբ: 2016թ.-ի երկրորդ եռամսյակի արդունքներով Յունիբանկն ապահովել է ավելի քան 570 մլն ՀՀ դրամի շահույթ: 

Այսօր Յունիբանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով, 46 մասնաճյուղերով և 54 պրոմո կետերով: Բանկը սպասարկում է ավելի քան 300 հազար հաճախորդի:

Նշենք նաև, որ Յունիբանկն արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ է և ունի դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակ` մատուցելով բաժնետիրական ընկերությունների ռեեստրի վարման և արժեթղթերի պահառության հետ կապված ծառայությունները: