Փոխարժեքներ
18 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կլինի Երեւանում. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային հղումով:
Նրա տեղեկացմամբ՝ այցի շրջանակում տեղի կունենան Լավրովի հանդիպումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, ինչպես նաեւ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ եւ ԵՏՄ շրջանակում, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։
Այցի շրջանակում Լավրովը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, եւ պսակ կդնի անմեղ զոհերի հիշատակին։