կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-14 13:38
Աշխարհ

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Դարիգա Նազարբաևան

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Դարիգա Նազարբաևան

ՀՀ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով Ղազախստանի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը՝ նախագահ Դարիգա Նազարբաևայի գլխավորությամբ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել. Yerkir.am-ի տեղեկացմամբ`հայտնում է Inbusiness.kz-ը:  

Ղազախստանի խորհրդարանի Սենատի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այցի ընթացքում նախատեսված են Ղազախստանի խորհրդարանի Սենատի խոսնակի հանդիպումներ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

«Նախատեսվում է Ղազախստանի և Հայաստանի միջև երկկողմ համագործակցության հարցերի քննարկում, ինչպես նաև միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հեռանկարները»,- ասված է հաղորդագրության մեջ: