Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 17.03.2016թ. հերթական նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Այն միտված է միտված է Հայրենական մեծ պատերազմի կամ այլ պետություններում (այդ թվոււմ` Աֆղանստանում) ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը: Ընդունված որոշման համաձայն` հետևյալ կատեգորիայի անձանց տրվող պարգևավճարի չափը 2016 թվականի ապրիլի 1-ից կկազմի 12000 դրամ.
1) զինվորական կենսաթոշակ ստացող՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցներ (8000 դրամի փոխարեն, շուրջ 155 անձ),
2) աշխատանքային կենսաթոշակ (նպաստ) ստացող՝ հետագայում հաշմանդամ դարձած Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցներ (5000 դրամի փոխարեն, շուրջ 717 անձ),
3) աշխատանքային կենսաթոշակ (նպաստ) ստացող՝ հաշմանդամություն չունեցող Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցներ (7000 դրամի փոխարեն, շուրջ 2 անձ), Արդյունքում, 50-140 տոկոսով կբարձրանա որևէ կենսաթոշակ ստացող՝ Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների շուրջ 874 մասնակիցների տրվող գումարները:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին