Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Սարգսյանն իր էջում գրում է. «Որ հայաստանյան իշխանափոխության շահառուների ցանկը խայտաբղետ է, տեսանելի էր դեռևս ժողովրդային շարժման օրերին: Օրինաչափ էր երիտասարդության ակտիվությունը. նոր սերունդը իր համար ճամփա բացեց, և նրա ներկայացուցիչները հայտնվեցին իշխանական բուրգի տարբեր օղակներում: Հասկանալի է նաև ՀՀՇ-ի վերակենդանացումը. ռևանշիզմը, պատմության վերակերտմումն ու իշխանության կազմաքանդման նրանց նպատակադրումն ամբողջությամբ տեղավորվում են Փաշինյանի քայլի համատեքստում: Աղանդավորները, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, արտասահմանյան տարբեր դրամաշնորհներից սնվողներն ուղղակի շանս ստացան նորովի դրսևորվելու՝ իրենց տերերից ակնկալելով նոր միջոցներ ու հարթակներ:
ՀՀԿ-ին մերժողների բանակում զենք ճոճողների առկայությունը ևս կանխատեսելի էր. նրանք դեռևս ՀՀԿ-ի օրոք էին կրակել պետության վրա, իսկ «նոր» Հայաստանում կառավարության շենքն ուղղակի հանդիպման վայր է: Բայց, որ Նաիրի Հունանյանը դասվեց պատվավոր շահառուների ցանկում, իրոք «ամենաթավշյա» ձեռքբերումն է: Նաիրին իր ամենապայծառ երազում անգամ չէր կարող երազել այս օրը. նա 20 տարի առաջ կրակեց հայոց պետականության վրա, իսկ հիմա ուղղակի ծաղրում է այն: Ակնհայտ է, որ օգտագործողների և օգտագծվողի շահերը համընկել են, իսկ վերջինս դեռ ունի խոսելու ունակություն: Նողկանքն այն է, որ Նաիրիին շանս է տրվում ազդելու հանրության վրա և դա արվում է բացահայտ, վերամբարձ տոնով, «փրկիչի» ակնհայտ ցինիզմով….Եվ ամենևին էլ տարօրինակ չէ, որ նրան հանդիպելն ավելի ցանկալի է ու հասանելի, քան, ասենք, Արսեն Բաբայանին…վերջինիս հետ ուղղակի արգելվել են տեսակցությունները. պարզ է, նա պատմության վերաշարադրման հետ ոչ մի աղերս չունի, նա ընդամենը զոհ է, հերթականը՝ բազմաթիվների մեջ: Այլ է Նաիրիի պարագան. նրան կարելի է զազրելի նոր առաքելությամբ օժտել, ամենաքիչը՝ մահակը ճոճել աջ ու ձախ և զբաղեցնել կատաղած ամբոխին…
Ակնհայտ է, «նոր» Հայաստանի «արդարադատությունը» գտել է իր «ճշմարիտ» ճանապարհը, մնում է սպասել հայկական Ֆեմիդայի ամբողջական կապիտուլյացիային՝ Նաիրիի հռհռոցի ներքո…»: