Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայաստանին բողոքի նոտա ուղարկելու մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Հայաստանին ուղղված նամակը պատրաստել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունը՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու է չեղարկվել մրցույթը, որին մասնակցել է ռուսաստանյան Orsis ընկերությունը. տեղեկացնում է РБК-ն՝ ՌԴ ԱԳՆ-ում աղբյուրին հղումով:
Ըստ աղբյուրի՝ նամակն արդեն ԱԳՆ-ում է, այն դիվանագիտական ուղիներով կփոխանցվի հայկական կողմին:
Այս պահի դրությամբ Հայաստանի ՊՆ-ն ռուսական կողմից որևէ նամակ չի ստացել. հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելին՝ Երևանում դեռևս պատրաստ չեն գնահատել իրավիճակը և հարցի շուրջ պաշտոնական դիրքորոշում հայտնել: Նամակ չի ստացել նաև ՀՀ ԱԳՆ-ն. տեղեկացնում է Газета.ру-ն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ, ՌԻԱ «Նովոստի» գործակալության տեղեկություններով, Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կներկայացնի զենքի տենդերի խափանման պատճառով, որին մասնակցում էր ռուսաստանյան ORSIS ընկերությունը:
Հայտարարությունը Yerkir.am-ի հետ զրույցում մեկնաբանել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: