Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ Սիրիայում իրադրությունն այժմ սրված Է, բոլորը դա տեսնում են և հասկանում, հետևաբար այդ հարցի շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի խորհրդակցությունները շատ պահանջված են. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Երկու երկրների ղեկավարների բանակցությունները հոկտեմբերի 22-ին տեղի են ունենում Սոչիում՝ ՌԴ նախագահի նստավայրում:
«Տարածաշրջանի իրադրությունը շատ լարված Է: Բոլորս դա տեսնում ենք, հասկանում: Ես այն կարծիքին եմ, որ մեր այսօրվա հանդիպումը, մեր կոնսուլտացիաները շատ պահանջված են: Ցանկանում եմ հույս հայտնել, որ ռուս-թուրքական հարաբերությունների այն մակարդակը, որը ձեռք է բերվել վերջին ժամանակներս, իր դերը կխաղա այն բոլոր բարդ հարցերի կարգավորման գործում, որոնք այսօրվա դրությամբ առկա են տարածաշրջանում, և հնարավորություն կտա պատասխաններ գտնելու բոլոր, նույնիսկ շատ բարդ հարցերին՝ ի շահ ինչպես Թուրքիայի, այնպես Էլ Ռուսաստանի ու տարածաշրջանի բոլոր երկրների»,- նշել Է Պուտինը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ նեղ կազմով բանակցությունների ընթացքում:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Կրեմլն ակնկալում է, որ Էրդողանը Պուտինին կտեղեկացնի Սիրիայում Թուրքիայի հետագա պլանների մասին: