|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ. հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահ Սարգսյանն իր ցավակցություններն է հայտնել զոհերի հարազատներին ու մերձավորներին, տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:
Հիշեցնենք, որ այսօր Կրասնյարսկում սգո օր է հայտարարված: հոկտեմբերի 19-ին ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Շետինկինո ավանի մոտակայքում՝ Սեյբա գետի ջրամբարի պատվարի փլուզման հետեւանքով, ոսկու արդյունահանողների բանվորական ավանում ջրածածկ է եղել 2 հանրակացարան։ Փլուզված 5 ամբարտակների պատճառով վիրավորների թիվը հասել է 27-ի: Դեպքի հետևանքով 15 մարդ էր զոհվել, 5 հոգու ճակատագիրն առայժմ հայտնի չէ:
ՌԴ քննչական կոմիտեն հայտարարել է, որ ամբարտակներն ապօրինի էին կառուցված: