|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Եվգենի Պրիմակովի մահվան կապակցությամբ:
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Խորը վշտով ընդունեցի ռուսաստանյան քաղաքական, պետական և հասարակական ականավոր գործիչներից մեկի՝ Եվգենի Մաքսիմի Պրիմակովի մահվան մասին լուրը, ում ներդրումը ռուսաստանյան պետականության զարգացման գործում դժվար է գերագնահատել:
Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում իր ծանրակշիռ ներդրումն ունեցած Եվգենի Պրիմակովի վառ հիշատակը մշտապես կպահպանվի մեր հիշողություններում:
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք անեկղծ ցավակցություններ: Խնդրում եմ զորակցության խոսքեր փոխանցել Եվգենի Պրիմակովի հարազատներին ու մտերիմներին»,- ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում: