կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-11 19:39
Հասարակություն

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմից:

«Գոհունակությամբ ենք արձանագրում, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը, դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են մեր երկրների ժողովուրդների բազմադարյա եղբայրական կապերի վրա, անշեղորեն ամրապնդվում են եւ ընդգրկում մեր համագործակցության ամբողջ սպեկտրը քաղաքական, տնտեսական, ռազմական եւ հումանիտար ոլորտներում։

Այդ ռազմավարական համագործակցության հիմքը եղել է եւ հետագայում էլ միշտ պետք է լինի մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ վստահության բարձր մակարդակը»,- ասվում է ուղերձում: