Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Շնորհավորական ուղերձում ասվում է.
«Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրի,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Ձեր բազմամյա պետական գործունեությունը, հարուստ քաղաքական փորձն ու ի շահ Ռուսաստանի բարգավաճման և երկրի քաղաքացիների բարօրության՝ նախանշված նպատակներին հասնելու հետևողականությունը արժանացրել են Ձեզ բարձր հեղինակության և հայրենակիցների խորը հարգանքին:
Այսօր ցանկանում եմ հատուկ ընդգծել Ձեր հսկայական անձնական ավանդը մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում՝ միջպետական փոխգործակցության ողջ սպեկտրով, ներառելով համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական, ռազմա-տեխնիկական, գիտական, հումանիտար և այլ ոլորտներում:
Հայաստանում բարձր են գնահատում Ձեր սկզբունքային դիրքորոշումը և հետևողական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու արդար կարգավորման հարցում:
Ցանկանում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, քաջ առողջություն և նորանոր հաջողություններ Ձեր պետական գործունեությոան մեջ, իսկ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին՝ բարեկեցություն և բարգավաճում»: