կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-17 15:59
Իրավական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամերիկյան հայտնի հեռուստասերիալում հակահայկական դրվագներ են ցուցադրվել

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամերիկյան հայտնի հեռուստասերիալում հակահայկական դրվագներ են ցուցադրվել

Ամերիկյան CBS հեռուստաընկերության կողմից հեռարձակվող SEAL Team հեռուստասերիալի (ԱՄՆ հատուկջոկատայինների մասին) 3-րդ եթերաշրջանի 3-րդ սերիայում կան հակահայկական դրվագներ: Սերիալի հերոսներից մեկը, ներկայացնելով հատուկջոկատայինների առաջադրանքը, նշում է. «20 ժամ առաջ հայկական զինուժը խախտել է շփման գծում հրադադարի ռեժիմը Ադրբեջանի հետ սահմանին՝ վիճելի Լեռնային Ղարաբաղի շրջանում: Ադրբեջանը Կասպյան շրջանի մեր միակ դաշնակիցն է, և դա զսպող հանգամանք  է անկախ գործող ուժերի համար, եթե հաշվի առնենք նաև այն, որ Ռուսաստանն ու Իրանը կրակի վրա յուղ են լցնում»:

Նույն հերոսը նաև նշում է, որ հայերը դաշնակցում են շիա աշխարհազորայինների հետ, որոնք փորձում են ձերբազատվել ամերիկյան ազդեցությունից: Մյուս հերոսն արդարև նշում է, թե ի՞նչ գործ ունեն ամերիկյան ուժերը այնպիսի երկրների տարածքներում, որոնց անունը նույնիսկ չի կարողանում հնչեցնել, իսկ այլ հերոս հայտնում է, որ ոչ ոք չպետք է իմանա այդ ռազմական օպերացիայի մասին, քանի որ ադրբեջանական իշխանությունները չեն ցանկանում ցուցադրել իրենց թուլությունը՝ օգնություն խնդրելով ԱՄՆ-ից:

Կասկածից վեր է, որ սա ադրբեջանական «փափուկ ուժի» քաղաքականության հերթական դրևորումն է, որի նպատակը հայերին թշնամի որակելն ու Արցախի տարածքը որպես ադրբեջանական քարոզելն է: Սա ԱՄՆ-ի հակառուսական ու հակաիրանական և Հայաստանի ռուսամետ և իրանամետ դիրքորոշումների ֆոնին՝ Հայաստանին որպես ԱՄՆ թշնամի ներկայացնել փորձող Ադրբեջանի հերթական փորձն է: Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղայևն իր թվիթերյան էջում նույնպես հրապարակել էր այդ տեսանյութը:

Նշենք նաև, որ 2017 թվականից հեռարձակվող հեռուստասերիալն ունի մոտավորապես 5 մլն դիտորդ (օրիգինալ տեսանյութը՝ հղումով, ռուսերեն տեսանյութը՝ հղումով՝ 18:20 րոպեից սկսած):

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով այս դեպքին, գրում է. «ԱՄՆ ամենախոշոր հեռուստաալիքներից CBS-ով հեռարձակվող SEAL Team սերիալի երեկվա սերիայում ամերիկյան հերոս հատուկջոկատայիններն օգնում Կասպից ծովի տարածաշրջանում «ԱՄՆ միակ դաշնակից» Ադրբեջանին հետ մղել հայկական ուժերի հարձակումը։

Սերիալի լսարանը մոտ 5 միլիոն է։ Հինգ միլիոն մարդ ոգևորված նայել են, թե ինչպես են «իրենց լավ տղերքը» կրակում հայ ագրեսորներին։

Երբ Նիկոլն ու իր թայֆեն ԱՄՆ թռնելու համար մի քանի հարյուր հազար դոլար ծախսեցին, ժողովրդին ասում էին, թե շատ կարևոր այց է։

Ուզում եմ պատասխան ստանալ, թե երբ են Հայաստանի այս իշխանությունները հասկանալու, որ արտասահմանյան այցելությունները միայն սելֆիներ անելու ու ֆուրշետներին բուտերբրոդիկներ լափելու համար չեն, այլ Հայաստանի շահերն առաջ տանելու։

Որ արտասահմանյան վոյաժներին կնիկ-երեխա հավաքել տանելու փոխարեն, թող այդ փողով մի քանի մասնագետ ավել վարձեն, որ հասկանան, թե ուր են գնում, և ինչի համար»: