Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ֆրանսիան ավելի շատ ջանք կներդնի Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում կանգնեցնելու համար. հայտնում է «Ֆրանս պրես»-ը:
Ֆրանսիայի պաշտպանության և ազգային անվտանգության խորհուրդը, նախագահ Էմանուել Մակրոնի նախագահությամբ, նիստ է անցկացրել, որից հետո Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել, որում նշվում է.
«Ֆրանսիան կավելացնի իր դիվանագիտական ջանքերը «Իսլամական պետության» դեմ պայքարում՝ միջազգային կոալիցիայի իր դաշնակիցների հետ սերտ համակարգմամբ՝ Եվրամիության, ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում: Քայլեր կձեռնարկվեն Սիրիայում գտնվող ֆրանսիացի զինծառայողների և քաղաքացիների անվտանգության համար, ինչպես նաև շտապ կընդունվի հումանիտար արձագանքման ծրագիր: Քայլեր կձեռնարկվեն նաև Ֆրանսիայի ազգային անվտանգությունը պաշտպանելու ուղղությամբ: Ֆրանսիան ամենավճռական կերպով դատապարտում է Թուրքիայի հարձակումը»:
Մակրոնը նիստի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունները կարող են հանգեցնել ողբերգական հումանիտար հետևանքների, տարածաշրջանում «Իսլամական պետության» ազդեցության վերականգնմանը և Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակի ապակայունացմանը: Հաշվի առնելով այս ամենը՝ Ֆրանսիան իր առաջնահերթությունը պետք է համարի տարածաշրջանում «Իսլամական պետության» չեզոքացումը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկրի ԶՈւ-ն սկսել են «Barış Pınarı-Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Սիրիայում: