|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Սիրիական բանակի ստորաբաժանումները մտել են Դերաա-Բալյադ` զինված ավազակային կազմավորումների վերջին հենակետը Սիրիայի հարավում. հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:
Սիրիական զինվորականները սկսել են խուզարկել բնակելի թաղամասերի տները՝ փնտրելով զենք և ստուգելով տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքերի առկայությունը:
Զինյալները, որոնք հրաժարվել են վայր դնել զենքը, խմբավորվում և ամրապնդում են իրենց դիրքերը Ալ Սեդ շրջանում և Պաղեստինյան ճամբարում՝ Դերաա Բալյադում:
Ավելի վաղ Դերաայի սիրիական իշխանություններն ու գրոհայինները համաձայնության էին եկել, որը, ի թիվս այլ բաների, ենթադրում է զինյալների կարգավիճակի «վերականգնման» հնարավորություն: Գրոհայինները պետք է հանձնեն զենքը, բանակը հսկիչ անցակետեր կհիմնի Դերաա-Բալյադի ինը շրջաններում՝ իրավիճակը վերահսկելու և զենք որոնելու համար: Բոլոր զինյալները, որոնք չեն համաձայնում զենքերը վայր դնել, պարտավոր են լքել Դերաան։