Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է ․
«Եվրոպան սթափվում է, իսկ մե՞նք
Օրերս Իտալիայի կառավարությունը չեղարկել է անձնագրերում կամ պաշտոնական փաստաթղթերում Ծնող 1 և Ծնող 2 նշումը՝ վերականգնելով հայր, մայր գրառումները։ Իտալիան այդպիսով ոչ է ասել սեռի սոցիալական դերակատարությամբ պայմանավորված սուբյեկտիվ ընկալման կոնցեպտին/անձնական ընտրությանը, այո ասելով ընտանիքի, սեռերի համամարդկային ընկալմանը և արժեքին։
Նախաձեռնության հեղինակը՝ Իտալիայի փոխվարչապետ և Արտաքին գործոց նախարար, իր ազգային- պետական հայացքներով հայտնի Մատեո Սալվինին, հայտարարել է․ «Մենք պաշտոնական փաստաթղթեր ենք վերադարձնում հայր և մայր հասկացությունները, որոնք բխում են մեր բազմադարյա ավանդույթներից և արժեքներից»։
Մինչ Եվրոպան սթափվում է, մենք՝ կեղծ արժեքներով տարված, մեր ինքնության բանաձևերը խաթարելով, ճիգ ենք գործադրում ծառայել մեզ պարտադրած, այլածին, նաև ձախողված օրակարգերի։
Մինչդեռ Եվրոպական ընտանիքին շատ ավելի հաճո կլինենք մեր իսկական արժեքներով՝ հանրային համերաշխությամբ, ներանձնային հանդուրժողականությամբ, մեր մշակութային ժառանգությամբ, ի վերջո կայուն և զարգացող հասարակությամբ։
Հ․Գ Ծնելիության ներկա ցածր ցուցանիշով 2050-ին Հայաստանը կարող է բախվել ժողովրդագրական կոլապսի։ Այս մասին մտածենք»։