|
Փոխարժեքներ
05 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Անտարկտիդայից պոկվել է վերջին 50 տարում ամենամեծ այսբերգը, որը կշռում է մոտ 315 միլիարդ տոննա և զբաղեցնում 1636 կմ2 տարածք. հայտնում է BBC- ն:
Պոկված սառցաբեկորը համարյա շոտլանդական Սկայ կղզու չափ է: Այսբերգն անգամ անվանակոչել են՝ D28:
D28-ն առաջացել է Անտարկտիդայի արևելյան ափին՝ Էմերի կոչվող գոտում, որտեղից սառցաբեկորները բավականին հաճախ են պոկվում:
Գիտնականներն այս պահին հետևում են հսկայական սառցաբեկորի շարժման ուղղությանը, այդ թվում՝ արբանյակների միջոցով, քանի որ այն կարող է իրական սպառնալիք դառնալ նավագնացության համար:
