կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-28 15:31
Առանց Կատեգորիա

«Ես որևիցե զրույց չեմ ունեցել Հայկ Հարությունյանի ընտանիքի անդամների հետ»

«Ես որևիցե զրույց չեմ ունեցել Հայկ Հարությունյանի ընտանիքի անդամների հետ»

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան գրառամամբ անդրադարձել է մամուլում տեղ գտած լուրին՝ պարզաբանելով.

«Այսօր մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հարազատները զանգահարել են ինձ և խնդրել, որ Հայկ Հարությունյանի հուղարկավորությունը տեղի ունենա ՀՀ բարձրաստիճան սպաների համար նախատեսված կարգի պահպանմամբ։ Կեղծ լուրին չէի արձագանքի, եթե մարդկանց վշտի շահարկում չլիներ։

Լուրն ամբողջությամբ սուտ է։ Ես որևիցե զրույց չեմ ունեցել Հայկ Հարությունյանի ընտանիքի անդամների հետ։

Սուտը տարածողները տարրական հարգանք չունեն վշտի մեջ գտնվող մարդկանց հանդեպ ու կեղծ լուրեր են տարածում՝ շահարկելով մարդկանց վիշտը։ Ողբերգության շահարկումը ստոր և անմարդկային վերաբերմունք է, իսկ նման տեսակի կեղծ լուրի արտադրությունը և տիրաժավորումը բարոյական ցածր մակարդակի քայլ»։