|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
2019 թվականի սեպտեմբերի 26-ին, ժամը 21:00-ի սահմաններում «Հայանտառ» ՊՈԱԿ–ի «Սյունիքի անտառտնտեսության» մասնաճյուղի Շուռնուխ անտառպետության տարածքում, Կապան-Գորիս ճանապարհի «Կատարի» կոչվող հատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները հայտնաբերել են «ZIL 131» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենա՝ բեռնված մոտ 11 խմ փայտանյութով: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից:
Աշխատակիցները նկատել են, որ իրականացվում է «ZIL 131» մակնիշի ավտոմեքենայի թափքում առկա փայտանյութն այլ ավտոմեքենա տեղափոխելու նախապատրաստական աշխատանքներ, որը կանխվել է: Կատարված գործողություններին մասնակցել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսության» մասնաճյուղի Շուռնուխ անտառպետության թիվ 3 պահաբաժնի անտառապահ Տ.Հակոբյանը:
Ի պատասխան Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու օրինական պահանջին, վերջինս որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն: