Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, կայացած Ազգային ժողովի լիագումար նիստում «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը բարձրացրել է գյուղերում հայրենադարձության միասնական ծրագիր ունենալու մասին հարցը, գրում է Aparaj.am-ը։
«Բնական է, որ ամեն նախարարություն ունի իր ոլորտի զարգացման ծրագիրը և այդ ծրագրի իրականացման համար կարևոր է ծրագրից բխող ներդաշնակ, համահունչ կոնկրետ ծրագրերի իրականացումը: Հայտնի է նաև տեղական ինքնակառավարման մարմինների, գյուղերի վիճակը ու կարևոր է այս իրավիճակից դուրս գալու համար արդյունաբերության, գյուղատնտեսության, հայրենադարձության միասնական ծրագրերի իրականացումը գյուղերում»,- մասնավորապես ասել է պատգամավորը՝ հետաքրքրվելով, թե կառավարությունն ունի արդյոք յուրաքանչյուր գյուղի զարգացման կոնկրետ ծրագիր, եթե ոչ պատրաստվո՞ւմ է այդպիսի ծրագիր կազմել:
ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ օրենսդրությամբ նախատեսված է տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից մշակվող և հաստատվող համայնքի զարգացման քառամյա ծրագիրը, յուրաքանչյուր համայնքի ավագանի այդպիսի ծրագիր է հաստատում, իսկ կառավարությունը առանձին համայնքների գծով այդպիսի ծրագրեր չի քննարկում և չի հաստատում՝ կենտրոնանալով ոլորտային կամ առանձին դեպքերում տարածաշրջանային ծրագրերի վրա: