կարևոր
4012 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-17 14:23
Աշխարհ

Իրանի և Թուրքիայի մաքսային ծառայությունների ղեկավարները քննարկել են 12 համատեղ ծրագրերի իրականացումը

Իրանի և Թուրքիայի մաքսային ծառայությունների ղեկավարները քննարկել են 12 համատեղ ծրագրերի իրականացումը

Իրանի և Թուրքիայի մաքսային ծառայությունների ղեկավարները համատեղ հանդիպման ժամանակ ընդգծել են երկու երկրների միջև 12 օպերատիվ ծրագրի շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և կարգավորման անհրաժեշտությունը։

Իրանի մաքսային վարչության (IRICA) նախագահ Մոհամադ Ռեզվանիֆարը և Թուրքիայի առևտրի փոխնախարար և մաքսատան տնօրեն Սեզայ Ուքարմաքը կարևորել են երկու կողմերի միջև նախկինում ստորագրված համաձայնագրերի և փոխըմբռնման հուշագրերի իրականացումը, ինչպես նաև նոր օպերատիվ ծրագրերի կնքումը։

Հանդիպման ընթացքում IRICA-ի ղեկավարը մատնանշել է Թուրքիայի հատուկ դիրքորոշումը այլ երկրների հետ Իրանի առևտրատնտեսական հարաբերություններում և հավելել, որ համաձայնագրերի ու փոխըմբռնման հուշագրերի դրույթների իրականացումը և նոր օպերատիվ ծրագրերի մշակումը կարևոր նշանակություն ունեն, հաղորդում է Mehr-ը։

«Նա նաև հիշատակել է երկկողմ առևտրային փոխանակումները բարելավելու և դյուրացնելու համատեղ գործողությունների ծրագրերը և ընդգծել երկու երկրների սահմանային մաքսային ծառայությունների ղեկավարների միջև համատեղ սահմանային հանդիպումների հետևողական անցկացման կարևորությունը՝ ուղղված առևտրատնտեսական գործունեության դյուրացմանը, համատեղ սահմաններից բեռնատարների տարանցման և այլնի դեպքում երկու երկրների սահմանային մաքսակետերի գործողությունների համակարգմանը»,- գրում է իրանական լրատվամիջոցը։

Կողմերի միջև քննարկված հարցերի թվում են եղել հարևան Թուրքիայի հետ ընդհանուր սահմանին գտնվող մաքսակետերում շուրջօրյա որակյալ ծառայությունների մատուցումը, Իրանի և Թուրքիայի մաքսատների միջև էլեկտրոնային փաստաթղթերի հետևողական փոխանակման վերսկսումը, Բազարգանի սահմանին էլեկտրոնային TIR-ի ներդրման և միացման համակարգումը և ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների ներկայությունը մաքսատանը, նշում է իրանական լրատվամիջոցը։