Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պայմանավորվածություն են ձեռք բերել մինչև 2020 թվականի հուլիսը երկկողմ առևտրային գործարք կնքելու մասին: Այս մասին հայտնում է The Sun պարբերականը՝ հղում անելով բրիտանական կառավարության բարձրաստիճան ներկայացուցչի խոսքերին:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Brexit-ից հետո Մեծ Բրիտանիան մտադիր է ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման ուղղությամբ աշխատել ԱՄՆ-ի հետ: ԱՄՆ նախագահն, իր հերթին, հաղորդել է, որ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան վստահ և արագ քայլերով ընթանում են դեպի առևտրային գործարքի կնքումը:
Նշվում է, որ Թրամփն ու Ջոնսոնը կարող են այդ որոշման մասին հայտարարել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում:
«Այժմ երկու կողմերն էլ մինչ հուլիս համաձայնագիր կնքելու քաղաքական կամք ունեն: Սա մեծ հաղթանակ է մեզ համար: Թրամփը նույնպես պատրաստ է Միացյալ Նահանգներում բարձրաձայն հայտարարել այդ մասին»,- մանրամասնել է թերթի աղբյուրը և հավելել, որ երկու կողմերն էլ հասկանում են, որ համաձայնագրի կնքումը պետք է իրականացվի մինչև հուլիս, քանի որ դրանից կարճ ժամանակ անց ԱՄՆ-ում սկսվելու է ընտրական շրջանը:
Թեև բանակցությունները ձևականորեն չեն կարող սկսվել այնքան ժամանակ, քանի դեռ Մեծ Բրիտանիան չի լքել ԵՄ-ն, պաշտոնատար անձինք արդեն մի քանի ամիս է« ինչ բանակցություններ են վարում ընդգրկման ոլորտը որոշելու շուրջ:
ԱՄՆ-ի ամենամեծ առաջնահերթությունը պողպատի ներմուծման բրիտանական մաքսատուրքերի զգալի նվազեցումն է, ինչպես նաև տեխնոլոգիական հսկաների համար թվային հարկի կրճատումը կամ, առհասարակ, դրա դադարեցումը:
Գործարքը, որին ձգտում են երկու երկրների ղեկավարները, կդառնա ազատ առևտրի մասին խոշորագույն համաձայնագիրը, որ ԱՄՆ-ն երբևէ կնքել է մեկ այլ երկրի հետ: