Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Աշխարհի շուրջ 70 երկրից հանրային և մասնավոր ոլորտի ավելի քան 2500 գործիչների մասնակցությամբ առաջին անգամ ՏՏ համաշխարհային համաժողովը հոկտեմբերի 6-9-ը կանցկացվի Հայաստանում:
Նախորդ տարի փետրվարին ՏՏ համաշխարհային համաժողովը (World Congress on Information Technology – WCIT կայացել է Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում, որին մասնակցություն է ունեցել նաև ՏՏ ընկերությունների հայկական պատվիրակությունը, որի շրջանակներում Հայաստանին պաշտոնապես փոխանցվել է «WCIT 2019»-ի անցկացման հնարավորությունը, որի իրավունքը Հայաստանին ընձեռվել էր դեռևս 2014-ին:
«Դա այն միջոցառումն է և այն վայրը, որտեղ ամբողջ աշխարհի գործարարներն ու նորարարները մեկտեղվում են և հիմնական քննարկման նյութ դարձնում ՏՏ ոլորտի ապագան: Ու քանի որ այսօր ՏՏ ոլորտը աշխարհում շատ արագ է զարգանում և ապագայի տեսլականը շատ կարևոր է, այդ պատճառով էլ համաժողովի հանդեպ մեծ է աշխարհի բոլոր երկրների հետաքրքրությունը: Հայաստանում համաժողովի անցկացումը կտա մեզ հնարավորություն աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպելու, նրանց ունկնդրելու, կխթանվի աշխարհի ՏՏ քարտեզում Հայաստանի դիրքավորումը՝ զարգացման նոր հեռանկարներ բացելով»,- ասել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ մատնանշելով ՏՏ հեղինակավոր մասնագետների հետ հաղորդակցվելու կարևորությունը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։