Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քվեարկության ժամանակ չընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագիծը չընդունվեց 39 կողմ, 47 դեմ, 1 ձեռնպահ ձայնով:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է օրենքի 12-րդ հոդվածը լրացնել նոր 41-ին մասով՝ այն է՝ Մշտական հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր տարի, «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումներից 40 օր առաջ, ինչպես նաև Ազգային ժողովի և համապատասխան մշտական հանձնաժողովի կազմավորումից հետո երկամսյա ժամկետում ներկայացնում է իր գործողությունների ռազմավարական ծրագիրը և դրան համապատասխան՝ գործողությունների տարեկան ծրագիրը, որոնք հաստատվում են հանձնաժողովի որոշմամբ: Հանձնաժողովի գործողությունների ռազմավարական ծրագրի և գործողությունների տարեկան ծրագրի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու իրավունք ունեն հանձնաժողովի անդամները: Մշտական հանձնաժողովի գործողությունների տարեկան ծրագիրը կարող է փոփոխությունների ենթարկվել ըստ անհրաժեշտության՝ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ: Փոփոխություններն ընդունվում են նույն կարգով, ինչով ընդունվում է ծրագիրը: Փոփոխությունները հնարավորություն կտան էլ ավելի արդյունավետորեն օգտագործելու խորհրդարանի ռեսուրսը:
Քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ իրենք դեմ են քվեարկելու օրենքի նախագծին: