|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Սեպտեմբերի 12-ին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն մեկնարկ է տվել առաջիկա նախագահական ընտրություններում ազգային միասնական օրակարգ ձեւավորելու բանակցություններին, որոնց շրջանակում հանդիպում է ունեցել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսոկոպոս Մարտիրոսյանի հետ:
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը ներկայացրել է միասնական օրակարգ ձեւավորելու անհրաժեշտությունը եւ այդ ուղղությամբ Դաշնակցության դիրքորոշումներն ու մոտեցումները:
Ողջունելով նախաձեռնությունը՝ Պարգեւ արքեպիսկոպոսն իր մտահոգությունն է հայտնել Արցախում տիրող հանրային մթնոլորտում ձեւավորված բեւեռացումից, որը, առաջնորդի խոսքով, բերելու է բացասական եւ ծայրաստիճան հետեւանքների:
«Թող Աստված օրհնի ազգանվեր այս առաքելությունը»,- ասել է Պարգեւ արքեպիսոկոպոս Մարտիրոսյանը:
Իր հերթին Դավիթ Իշխանյանը վստահեցրել է, որ ՀՅ Դաշնակցությունը խորապես գիտակցելով ազգային միասնության կարեւորությունը, իր վրա է վերցրել քաղաքական ուժերի հետ բանակցություններ ծավալելու ծանր պատասխանատվությունը, եւ վստահ է, որ այն կպսակվի հաջողությամբ:
Այնուհետեւ քննարկվել են Դաշնակցության կողմից առաջարկված օրակարգի հիմնադրույթները:
