|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ազատման դիմում չի գրել և աշխատանքից չի ազատվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն աշխատանքից ազատվել է:
«Նշանակվել է ծառայողական քննություն, և այդ քննության արդյունքներից ելնելով՝ կկայացվի որոշում»,- ասաց Հարությունյանը:
Ինչ վերաբերում է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանի՝ աշխատանքից ազատման տեղեկություններին, Հարությունյանը նշեց, որ Քննչական կոմիտեն նրա ազատման հետ չի կարող առնչություն ունենալ, քանի որ ՔԿ նախագահի տեղակալներին նշանակում և ազատում է ՀՀ վարչապետը: