|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Ոստիկանությունը Մոսկվայում ձերբակալել է 2008 թվականին Երևանի փողոցներում զանգվածային անկարգությունների գործը հետաքննող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին։
Ինչպես հաղորդում է «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իրենց աղբյուրներին, Հարությունյանը ձերբակալվել է մարտի 14-ին։
«Շաբաթ օրը` մարտի 14-ին, Տվերսկայա փողոցում ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել է 1974 թվականին ծնված, ՀՀ քաղաքացի Վահագն Ստյոպայի Հարությունյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։