|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Արցախում գործող «Էյ բութս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը զբաղվում է զինծառայողների համար ճտքակոշիկների արտադրությամբ:Առաջին խմբաքանակն ԱՀ Պաշտպանության բանակին մատակարարել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում: Ներկայումս աշխատանքներ են տարվում երկրորդն ուղարկելու ուղղությամբ:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ընկերության տնօրեն Տիգրան Պետրոսյանը: Նրա խոսքով՝ Պաշտպանության բանակի կողմից որակը կատարելագործելու համար ստացել են որոշակի առաջարկություններ, որոնք հաշվի են առնվում աշխատանքի ընթացքում:«Ըստ այդմ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ և երկրորդ՝ ավելի հարմարեցված խմբաքանակը արդեն պատրաստ կլինի շուտով: Աշխատանքի ծավալների ընդլայնման հետ կապված՝ դերձակների կարիք ունենք: Զինուժին առաջարկվող կոշիկները դիմացկուն են ու հարմարավետ: Դրանք անջրաթափանց են»,- նշել է Տ. Պետրոսյանը: