Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
168.am-ը գրել է. Արցախում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքը Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ՝ մի շարք բողոքի ակցիաներ էր պլանավորել, այդ թվում՝ հենց հանրահավաքի ժամանակ։ Տարբեր ֆլեշ-մոբերի և հանրահավաքին՝ Քոչարյանին սատարող կարգախոսներով մասնակցելու համար ներգրավված է եղել շուրջ 800 մարդ:
Սակայն, Արցախի իշխանության և, մասնավորապես, նախագահ Բակո Սահակյանի անձնական խնդրանքով բոլոր միջոցառումները չեղարկվել են կազմակերպիչների կողմից։ Նրանց մի քանի օր շարունակ համոզել ու հավաստիացրել են, որ հանրահավաքը «կենացային» ու ձևական է լինելու, առավել ևս, որ ինքնակամ ոչ ոք չի գալու, մարդկանց «քշել-բերելու են» համերգի պատրվակով, և պետք չի լարվածություն առաջացնել ու քաղաքականացնել մթնոլորտը։
Ի թիվս համահայկական խաղերի մասնակիցների, որոնք այս օրերին Արցախում են, հանրահավաքի մասնակիցների զգալի հատվածը Երևանից և այլ մարզերից բերված խմբեր էին, ինչը նկատեցին շատ-շատերը, այդ թվում՝ Փաշինյանը, որի ելույթն աչքի ընկավ ծայրահեղ պոպուլիզմի՝ նույնիսկ իր համար հսկայական չափաբաժնով։ Բայց փաստենք նաև, որ քաղաքական «համերաշխության» վիճակը շինծու էր ու ձևավորվել էր Արցախի իշխանությունների գերլարված աշխատանքի շնորհիվ։ Հակառակ դեպքում, ըստ մեր աղբյուրների, հանրահավաքը կվերածվեր Ռոբերտ Քոչարյանի ազատության պահանջով խոշոր միջոցառման։