Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հարավային Ամերիկայում գտնվող Պատագոնիա մարզի չիլիական շրջանի Գուարելլո կղզու ափերի մոտ ավելի քան 40.000 լիտր նավթ լցվել է Խաղաղ օվկիանոսը. հայտնում է CNN-ը` վկայակոչելով չիլիական նավթարդյունաբերող ընկերության`CAP-ի հայտարարությունը:
Նշվում է` երկրի ռազմածովային ուժերը նավթի արտահոսքը վերահսկելու համար տարածքում մի քանի ջոկատ են տեղակայել:
Լրատվամիջոցի տեղեկություններով` արդեն ավելի քան 15.000 լիտր ծովային ջուր աղտոտված է միջադեպի պատճառով:
Այս պահին հայտնի չէ` ինչպես է նավթը թափվել օվկիանոսը, սակայն Չիլիի ռազմածովային ուժերը հետաքննություն են սկսել` մանրամասները պարզելու նպատակով:
«Greenpeace» միջազգային բնապահպանական կազմակերպության` Չիլիի մասնաճյուղը նախազգուշացրել է, որ տեղի ունեցածը կարող է աղետալի հետևանքներ ունենալ: «Պետք է նկատի ունենալ, որ բնությունն այստեղ կուսական է, իսկ վթարի վայր մուտք գործելը՝ բավականին բարդ: Այդ տարածքում մեծ քանակությամբ ծովային կաթնասուններ են բնակվում, որոնց առողջությունը կարող է լրջորեն վտանգվել, երբ դրանք շնչելու համար ջրի մակերևույթ բարձրանան»,- ասել է մասնաճյուղի տնօրեն Մատիաս Ասունը:
Գուարելլո կղզին, որ գտնվում է Մագալլանես մարզում, տուն է բազմազան էկոհամակարգերի համար, ինչպիսիք են` հազվագյուտ բուսականությունն ու անհետացման եզրին գտնվող մի շարք կենդանատեսակներ: