|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երեկ՝ երեկոյան Ռուսաստան է մեկնել Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հոսեյն Խանզադին: Սանկտ Պետերզբուրգում ծովակալ Խանզադիին եւ նրան ընկերակցող զինվորական բարձրաստիճան պատվիրակությանը դիմավորել են ՌԴ ռազմածովային ուժերի ներկայացուցիչները. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Իրանի ռազմածովային ուժերի ներկայացուցչական պատվիրակությունը Սանկտ Պետերզբուրգում է, մասնակցելու ՌԴ ռազմածովային ուժերի օրվա առիթով նախատեսված միջոցառումներին:
Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում, պատասխանելով լրագրողների հարցերին, ծովակալ Խանզադին ասել է, որ Ռուսաստանում է իր ռուս գործընկերոջ հրավերով: Նա նշել է, որ այցի ընթացքում քննարկվելու են երկու երկրների ռազմածովային ուժերի միջեւ համագործակցության ընդլայնման հնարավորությունները եւ հեռանկարները:
«Ռուսաստանն Իրանի հզոր հարևանն է, որը տարբեր ոլորտներում տարածաշրջանային եւ գլոբալ ազդեցիկ ուժ է: Իրանն էլ որպես Արևմտյան Ասիայի հզոր երկրներից մեկը, նույնպես ունի տարածաշրջանային եւ գլոբալ ազդեցության հանարավորություն: Երկու երկրների համագործակցությունն անկասկած, կարող է մեծ ձեռքբերումներ ունենալ համատեղ հետաքրքրություն ներկայացնող ծովային տարածքների անվտանգության համար»,- ասել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը: