Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է շուն պահել Դաունինգ սթրիթում գտնվող առանձնատանը։ Այդ մասին հաղորդում է Daily Mirror-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։
Եթե բրիտանական կառավարության նոր ղեկավարն, իրոք, նման նպատակներ ունի, ապա Լարի կատուն լուրջ խնդիրներ կունենա: Այս մասին գրում է Daily Star-ը, հիշեցնելով, որ հայտնի կատուն աշխատում է Դաունինգ սթրիթ 10-ում, ինչպես նաև զբաղեցնում է բրիտանական կառավարության գլխավոր մկնորսի պաշտոնը:
Լարին նրանցից չէ, որ մրցակիցներ է հանդուրժում: Դևիդ Քեմերոնի վարչապետության ժամանակ նա բախումներ է ունեցել ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնի Ֆրեյա կատվի հետ: Դրանից բացի` նա երկարատև մրցակցության մեջ էր արտաքին գործերի նախարարության գլխավոր մկնորսի՝ Պալմերստոնի հետ: Բախումներից մեկի ժամանակ Լարին կորցրել է իր օձիքը, իսկ Պալմերսոնը ստիպված էր բուժել վնասված ականջը եւ քերծվածքները: Կատուների միջև կոնֆլիկտը հասավ եռման կետին, և նրանց մասին հարցը դրվեց Լորդերի պալատում, որտեղ քննարկվեց, թե ինչու կառավարությունը չի վճարում Լարիի անասնաբուժական ծախսերը:
Հայտնի կատուն իր պաշտոնին է նշանակվել 2011-ին: Աղբյուրները նշել են, որ կատվի վերջնական վտարման մասին դեռ որոշում չկա:
Հավելենք, որ Լարին չորս ամսական էր, երբ նրան վերցրել էր երկրի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնի ընտանիքը ապաստարանից, հաղորդում է Gazeta-ն։