|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Ուկրաինայի օմբուդսմենը հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ուկրաինացի նավաստիների վերադարձի մասին: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով` ձևակերպվում ենք վերջին փաստաթղթերը:
ՌԴ օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովան մեկնաբանել է տեղեկությունը և ասել, որ հետաքննող մարմինները դեռ որոշում չեն կայացրել ՌԴ-ում ձերբակալված նավաստիների` հայրենիք վերադարձի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ուկրաինական նավերը անցյալ տարվա նոյեմբերին խախտել էին ՌԴ սահմանը Կերչի նեղուցում և ձերբակալվել: Այժմ հետաքննություն է ընթանում: Մոսկվան բազմիցս հայտարարել է , որ նավաստիների ճակատգիրը կվճռի դատարանը: