|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Վրաստանում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հանդիպումը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Վրաստան: Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ իր առաջին պաշտոնական այցը Վրաստան հանդիսանում է ևս մեկ քայլ մեր երկրների ու ժողովուրդների բարեկամական հարաբերություններում»,- գրել է Նաղդալյանը: