|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի լրագրող Գեորգի Գաբունիան, որը վիրավորել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղիղ եթերում, չի ազատվի աշխատանքից. հայտնում է Спутник Грузия-ն:
Այդ մասին ասել է հեռուստաալիքի նոր գլխավոր տնօրեն Պաատա Սալիան:
«Ես արդեն ասել եմ և արձանագրել դիրքորրշումը, որ բոլորը կմնան իրենց տեղերում: Հեռուստաալիքի նոր սեփականատիրոջ դիրքորոշումն այն է, որ բոլորը մնում են իրենց տեղերում: Դա վերաբերում էր բոլորին, բացառությամբ նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի։ Մնացածը կախված է նրանցից»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնել ենք, որ ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաալիքի ղեկավարությունը փոխվել է դատարանի որոշմամբ:
Վրաստանի Գերագույն դատարանը 2017-ի մարտին ուժի մեջ է թողել քաղաքային և վերաքննիչ դատարանների որոշումը, որով հեռուտաընկերությունը պետք է վերադառնա նախկին տիրոջը` գործարար Քիմբար Խալվաշիին և նրա «Պանորամա» ընկերությանը:
«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը դիմել է ՄԻԵԴ, որը հեռուստաալիքի բոլոր բողոքները չհիմնավորված է համարել:
Ի դեպ, նոր սեփականտերը իշխանամետ է: