Վրացական ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերության սեփականատերերն ու գործընկերները չեն պաշտպանել ընկերության սեփականատերերից մեկի` Նինո Նիջարաձեի պահանջը` աշխատանքից հեռացնել հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկի Գվարամիային: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ կիրակի օրը հեռուստաընկերության հաղորդումներից մեկի հաղորդավարը` Գեորգի Գաբունիան եթերից հայհոյանքներ է հնչեցրել ՌԴ նախագահի ու նրա ծնողների հասցեին, որից հետո ընկերության սեփականատերերց մեկը` Նինո Նիջարաձեն պահանջել է հեռացնել աշխատանքից Գվարամիային: Հեռուստաընկերության իրավաբանը աբսուրդ է համարել Նիջարաձեի բողոքը և պահանջը: