|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի «Քաղաքականության, տնտեսության և հասարակության հետազոտությունների» հիմնադրամը (SETA) հրապարակել է «Միջազգային մեդիակառույցների թուրքական մասնաճյուղերը» զեկույցը, որում թիրախավորվում էր ինչպես միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները, այնպես էլ թուրքական ընդդիմադիր ԶԼՄ-ները:
BBC Türkçe, DW Türkçe, VOA (Voice of America), Sputnik Türkiye, Euronews Türkiye լրատվամիջոցներից բացի, թիրախավորվել են նաև թուրքական Evrensel, Birgün, Yeni Yaşam, T24, Bianet, Gazete Duvar լրատվական միջոցները:
Իշխանությունների նկատմամբ քննադատությունները, կանանց նկատմամբ բռնությունները, գործադուլները լուսաբանող լրատվամիջոցները ներկայացվում են որպես «խնդիր»: Զեկույցում ներկայացվում է միջազգային լրատվամիջոցների` Թուրքիայում ծավալած գործունեությունը:
«Թուրքիայի լրագրողների արհմիությունը» պատրաստվում է հայց ներկայացնել SETA-ի դեմ: Մի շարք լրատվամիջոցներ, հասարակական կազմակերպություններ և լրագրողներ սոցցանցերում քննադատել են զեկույցը. հաղորդում է evrensel.net կայքը:
Նշենք, որ, ըստ թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցների, SETA-ն ստանում է թուրքական իշխանությունների աջակցությունը, իսկ այս զեկույցն այն բանի հետևանքն է, որ ընդդիմադիր մամուլի դեմ սահմանափակումներից հետո մարդկանց մեծամասնությունը սկսել է հետևել միջազգային ԶԼՄ-ների թուրքական ճյուղերին: