կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-06 13:45
Հասարակություն

Ապօրինի ծառահատումներ՝ Լոռիում

Ապօրինի ծառահատումներ՝ Լոռիում

Հուլիսի 4-ին՝ ժամը 5-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարի շրջանակներում ծառայություն կատարելու ժամանակ, Մարց-Թումանյան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մեքենա։ Վանաձորցի վարորդը հայտարարել է, որ մեքենան բեռնված է շուրջ 3 խմ փայտանյութով, ինչի ձեռքբերման համար չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ, հայտնում են ոստիկանությւան լրատվական ծառայությունից։

Վարորդը հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, այն ձեռք է բերել հուլիսի 3-ին Մարց գյուղի հարակից անտառի «Ղզաձոր» կոչվող հանդամասից՝ 2 հատ «Կաղնի» և «Բոխի» տեսակի քամատապալ ծառը բենզասղոցով հատելու միջոցով:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր:

Նույն օրը, նույն բաժնի ծառայողները ժամը 5.20-ի սահմաններում, ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարի շրջանակներում ծառայություն կատարելու ժամանակ, Մարց-Թումանյան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մեկ այլ մեքենա։ Թումանյանի բնակիչ վարորդը հայտարարել է, որ մեքենան բեռնված է շուրջ 3 խմ փայտանյութով, որի ձեռք բերման համար չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ։ Վարորդը հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, այն ձեռք է բերել Մարց գյուղի հարակից անտառի «Իքատակ» կոչվող հանդամասից՝ 2 հատ «Բոխի» տեսակի քամատապալ ծառը բենզասղոցով ապօրինի հատելու միջոցով:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր: