|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Աշխարհին կստիպենք Իրանի հետ խոսել միայն հարգանքով. Իրանի հանքարդյունաբերության ազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում բանակցությունների ժամանակ «նրանց ցույց կտանք իրենց տեղը». հաղորդում է ԻՍՆԱ-ն:
Իրանի ԱԳ նախարարը, կարևորելով ներկայիս պայմաններում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման անհրաժեշտությունը, նշել է. «ԱՄՆ-ի` Իրանի դեմ ուղղված ճնշումները պայմանավորված են այդ երկրի տարածաշրջանում եւ աշխարհում կրած իրարահաջորդ պարտություններով, այլ ոչ նրանց հզորությամբ կամ էլ Իրանի թույլությամբ»:
Ըստ Իրանի ԱԳ նախարարի՝ ԱՄՆ-ում հասկացել են՝ Միջուկային համապարփակ համաձայնագրի միջոցով Իրանին հաջողվեց կոտրել իր զարգացումը սահմանափակող կաղապարները, ինչի շնորհիվ ավելացել է երկրի դերը տարածաշրջանում, իսկ ԱՄՆ-ն աշխարհում էլ ավելի մեկուսացվեց: