Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել.«Հաշվի առնելով ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի (ՀՀԲՖ) նախագահի 02.08.2018 թ. կայացած ընտրություններից հետո Հայաստանի բռնցքամարտի ներկայացուցիչների կազմակերպած բողոքի ակցիաները և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի՝ «ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի և «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահների հետ ունեցած անձնական հանդիպումները՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ուսումնասիրել է ստեղծված իրավիճակը: Իրավիճակը հանգուցալուծելու նպատակով նախարարությունն առաջարկում է կազմակերպել և անցկացնել ԱԻԲԱ-ի կանոնադրությանը և ԱԻԲԱ-ի կանոններին (հոդված 37) համապատասխան ՀՀԲՖ-ի նախագահի նոր ընտրություններ՝ հաշվի առնելով Հայաստանի բռնցքամարտի բոլոր ներկայացուցիչների (ԱԻԲԱ-ի կողմից կազմակերպված միջազգային մրցաշարերին մասնակցած մարզիչներ, մարզիկներ, բռնցքամարտի վետերաններ) իրավունքներն ու շահերը և բոլորին ծանուցել ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությունների անցկացման օրակարգի, վայրի և ժամի մասին` խստորեն պահպանելով ՀՀԲՖ-ի կանոնադրության 4.2.1, 4.2.2, 10.3.3 և 10.5.3 կետերի դրույթները»: