|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս շաբաթ կկտրի թուրքահայ լուսանկարիչ Արա Գյուլերի` Կիոտոյում կայանալիք ցուցահանդեսի բացման ժապավենը:
Լոնդոնում և Փարիզում աշխարհահռչակ լուսանկարչի հաջող ցուցահանդեսներից հետո հունիսի 30-ից հուլիսի 10-ը Կիոտոյի Տոֆոքուջի տաճարում տեղի կունենա հերթական ցուցահանդեսը:
Էրդողանը Ճապոնիայի Օսակա քաղաքում է, որտեղ տեղի է ունենում G-20 երկրների ղեկավարների հանդիպումը:
Ցուցահանդեսի բուկլետները անգլերեն, թուրքերեն և ճապոներեն լեզուներով կբաժանվեն G-20 երկրների ղեկավարներին. հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Նշենք, որ Արա Գյուլերը ծնվել է 1928 թ. Ստամբուլում, դեղագործ Տաճատ Տերտերյանի ընտանիքում: Իր գործունեության ընթացքում արժանացել է մի շարք նշանավոր մրցանակների: Մահացել է 2018 թ. հոկտեմբերի 15-ին 90 տարեկան հասակում: