Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 789 դեպք, որից 518-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 163 կենցաղային կանչ, 431 հրդեհ, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 4 և տուժել 64 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 10 քաղաքացի:
Քաղաքացիների կողմից արձանագրվել է օձերի նկատման 58 դեպք, որոնցից 29-ի դեպքում փրկարարների կողմից օձերը հայտնաբերվել են:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 12 դեպք, որի հետևանքով տուժել է 18 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: