Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ԱՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունվարի 28-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 245 դեպք, որից 119-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 82 կենցաղային կանչ, 60 հրդեհ, 41 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 65 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 9 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 23 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 115 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 47 տրանսպորտային միջոց:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 9 դեպք, որի հետևանքով տուժել է 10 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: