|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Իրանի հյուսիսում գտնվող Արևմտյան Ատրպատականի Սուրբ Թադևոսի վանքում, օգոստոսին պատարագ կմատուցվի, որին մասնակցելու նպատակով Իրան են այցելում հայեր ամբողջ աշխարհից: Այս մասին հաղորդում է իրանական ԻՌՆԱ գործակալությունը:
Իրանից, Հայաստանից, Սիրիայից, Լիբանանից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Կանադայից հայ ուխտավորները տոնական ծիսակատարությանը կատարում են երեխաների մկրտություն, կենդանիների զոհաբերություն: Չալդրանի շրջանի Սուրբ Թադևոսի վանքում տոնական ծիսակատարությունն անցկացվում է ամեն տարի։
Սբ Թադևոս կամ Թադեի վանքը թվագրվում է 4-6-րդ դարերով, սակայն ըստ ավանդության՝ այն հիմնադրել է Թադեոս Առաքյալը 66 թ.-ին։ Փորագրված գրությունը վկայում է, որ վանքը 1814 թ. վերանորոգվել է Ատրպատականի նահանգապետ Աբբաս Միրզայի հրամանով։ Սբ Թադևոս Առաքյալի վանքը մի քանի անգամ երկրաշարժից ավերվել է և կրկին վերանորոգվել։ 1946 թ. վերանորոգվել է Թավրիզի հայոց առաջնորդարանի ջանքերով, և 1954 թ. առաջին հայ ուխտավորները՝ 50-60 հոգանոց խմբով, Սբ Թադեոս Առաքյալի նահատակության օրը ուխտագնացություն են կազմակերպել Թավրիզից դեպի վանք։