Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ, տեղեկացնում են ԱՀ նախագահի լրատվական ծառայության բաժնից:
Արցախի նախագահի ուղերձում ասված է.
«Սիրելի՛ բուժաշխատողներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւև անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Շնորհավորում եմ և խորին երախտագիտություն հայտնում ձեզ ձեր չափազանց կարևոր ծառայության համար, այն ուշադրության, հոգատարության ու կարեկցանքի, որ ցուցաբերում եք մեր քաղաքացիների հանդեպ:
Առողջապահությունն այն ոլորտներից է, որտեղ բարձր արհեստավարժության և մասնագիտական գիտելիքների հետ մեկտեղ շատ կարեւոր են նաև մարդկային որակներն ու արժանիքները, աշխատողների նվիրվածությունն ու հավատարմությունը տված խոստմանն ու ընտրած մասնագիտությանը:
Պետության կողմից նպատակասլաց աշխատանքներ են կատարվում բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավման, դրանք նորագույն սարքավորումներով հագեցման, բուժանձնակազմի մասնագիտական պատրաստվածության, առողջապահական ծառայությունների մատչելիության մակարդակի եւ որակի բարձրացման ուղղությամբ: Նախատեսված է նաև բարձրացնել բուժանձնակազմի աշխատավարձը: Այդ բոլոր աշխատանքները կկրեն շարունակական բնույթ:
Թանկագի՛ն բարեկամներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա առթիվ և մաղթում բոլորիդ խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ձեր բարդ ու դժվարին առաքելության իրականացման ճանապարհին»: