Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահը ՀՀ պետական պարգևներ է շնորհել բուժաշխատողներին.
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար առողջապահության բնագավառի մի խումբ աշխատակիցների պարգևատրել.
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝
Արտավազդ Վրույրի ՎԱՆՅԱՆԻՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար
Մխիթար Հերացու մեդալով՝
Արման Համլետի ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրեն
Սարգիս Ֆյոդորի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության «COVID-19» կլինիկայի ղեկավար
Գրիգոր Կամոյի ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության շտապ օգնության և վերակենդանացման բաժանմունքի վարիչ
Հայկ Ռազմիկի ԱՆՏՈՆՅԱՆԻՆ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղի կլինիկայի ղեկավար
Լուսինե Միքայելի ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի թերապևտիկ բաժանմունքի ղեկավար
Լիլիթ Արժանիկի ՄՈՒՍԵՅԱՆԻՆ «Առողջ կյանքի ուղի» բարեգործական հասարակական կազմակերպության «Ավագ» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ
Արման Արայի ԲԱԲԼՈՅԱՆԻՆ «Արաբկիր» բժշկական համալիր երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն
Միքայել Վլադիմիրի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ «Էրեբունի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն
Ասատուր Մարատի ԱՍԱՏՐՅԱՆԻՆ «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն
Վահե Միքայելի ԳՅՈՒԼԽԱՍՅԱՆԻՆ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ
Անահիտ Վահանի ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչ»: