|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամեն տարի անցկացվող ավանդական ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին և ԱՄՆ-ի հետ հնարավոր գործարքին:
«Մենք ոչ մեր դաշնակիցներին, ոչ մեր շահերը, ոչ էլ մեր սկզբունքները չենք սակարկում: Սակայն կարող ենք մեր գործընկերների հետ կարևոր հարցերի վերաբերյալ համախմբվել: Համատեղ լուծվելիք խնդիրներից մեկն էլ՝ Սիրիայում Սահմանադրական կոմիտեի հիմնումն է և այդ կոմիտեի աշխատանքները կարգավորումն ու սկսելը: Այդ ամենը, իհարկե, պետք է լուծվի մեր դաշնակիցների` Թուրքիայի և Իրանի հետ: Հակամարտության կողմ համարվող ԱՄՆ-ն էլ այդ աշխատանքներին կարող է մասնակցել», – Պուտինի խոսքերն է մեջբերում aydinlik.com.tr կայքը: