|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Մոսկվայում երեկ չթույլատրված երթի ժամանակ ձերբակալված բոլոր քաղաքացիներին ազատ են արձակել, բացի 4-ից. հայտնում է ТАСС-ը: Նրանք ենթարկվել են վարչական ձերբակալության:
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայի կենտրոնում երթ է անցկացվել` հաջակցություն Медуза-ի լրագրող Իվան Գոլունովի:
Երթը նախատեսված էր հունիսի 12-ին, սակայն հունիսի 11-ին հայտնի դարձավ, որ նրա դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է: Ակցիան, սակայն, կայացել է` առանց համապատասխան թույլտվության:
Հիշեցնենք, որ Իվան Գոլունովին ձերբակալել էին հունիսի 6-ին՝ թմրանյութերի վաճառքի փորձի համար: Նրա դեմ քրեական հետապնդումը դադարեցվել էր երեկ` ապացույցների բացակայության պատճառով: